Գրոսմայստեր Արման Փաշիկյանը եւ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 79-րդ եւ կանանց 74-րդ առաջնությունների ավարտից մեկ տուր առաջ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը եւ համալրեցին ազգային հավաքականների երկուական թափուր տեղերից մեկը:
Եզրափակիչ տուրից առաջ նրանք երկուսն էլ իրենց անվան դիմաց գրանցել են 6-ական միավոր եւ անկախ վաղվա արդյունքներից անհասանելի են դարձել մրցակիցների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ