Զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է հասարակական կազմակերպություններից մեկի նախագահի ֆեյսբուքյան գրառումը Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում ապրող տարեց ու անտուն մարդու մասին, որին ոստիկանությունը չի օգնում՝ պատճառաբանելով, թե փաստաթղթեր չունի: Այս մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը: Իրականում ոստիկանության Կումայրիի բաժնի ու համայնքային ոստիկանության ծառայողները հանդիպել են հիշյալ տարեց մարդու հետ, զրուցել, պարզել նրա վիճակի ներընտանեկան պատճառները և զբաղվում են նրա փաստաթղթերը ձևակերպելու հարցով՝ տղամարդուն տարեցների տանը օթևան հատկացնելու համար:
ՀՀ ոստիկանություն