Երեկ լուսաբացին անհայտ անձինք ներխուժել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սերգեյ Միրզոյանի բնակարան, վերջինիս ծեծի ենթարկել և թալանել:
Թբիլիսիի Գորգասալի փողոցում գտնվող բնակարանից գողացել են մի քանի ամսվա թոշակը և ընտանեկան իրեր:
Հարևանների տեղեկատվությամբ, հարձակվողները երկուսն են եղել, բնակարան մտնելու համար կոտրել են դուռը, իսկ Միրզոյանին ծեծի ենթարկել: Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով:
Այսօր արդեն, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են վետերանին և ֆինանսական օգնություն ցուցաբերել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում