Հունվարի 18-ին, ժամը 13:10-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս Վերիշեն գյուղի 7-րդ փողոցից բաժին է բերման ենթարկվել 47-ամյա Սերոբ Մ.-ն: Նրա մոտ եղել է «ԻԺԿ-17», 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և 1 հատ որսած նապաստակ:
Պարզվել է, որ Սերոբ Մ.-ն նշված հրացանով նապաստակը որսացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, «Սանդի ձոր» կոչվող տարածքից և չունի որսի համապատասխան թույլտվություն:
Սերոբ Մ.-ից ոստիկանները բացատրություն են վերցրել:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն