Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները հայերին ջարդում էին, ողջ-ողջ թաղում, նետում հիվանդանոցի պատուհաններից». Գանձակի ինքնապաշտպանության ղեկավար

Հունվար 19,2019 18:00

«Անցել է 30 տարի: Այդ դեպքերի՝ հայերի բռնագաղթի մասին բոլոր լուսանկարներն ու փաստաթղթերն ամփոփել եմ մեկ գրքում, որի մասին շատերը, ցավոք, տեղյակ չեն: Ցավոք, երիտասարդությունը չգիտի հայաթափման պատճառների մասին: Կուզենայի, որ մեր Ազգային ժողովը եւս իմանար, թե ինչ է կատարվել Ադրբեջանի հայաշատ քաղաքներում եւ գյուղերում»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց 1988թ.-ի Գանձակի (Կիրովաբադ) հայերի ինքնապաշտպանական մարտերը ղեկավարած Գրիշա Օգանեզովը, որը ներկայում հայ փախստականների «Ահազանգ» հ/կ ղեկավարն է: Նա այսօր մասնակցում էր Բաքվի հայերի հունվարյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառմանը: Հիշեցնենք, որ 1988թ.-ին երկաթե ձողերով զինված ադրբեջանական խմբերը ներխուժել են Գանձակի հայկական թաղամասեր, սպանել ու թալանել: Միայն Գանձակում է, որ հայերին հաջողվել է ինքնապաշտպանության դիմել:

76-ամյա Գրիշա Օգանեզովը համոզմունք հայտնեց, որ ՀՀ նոր Ազգային ժողովը պետք է նշյալ դեպքերը ցեղասպանություն որակի. «Դժվար է վերհիշելը, նորից ապրում ենք այդ դեպքերը: Յոթ անմեղ մարդու սպանեցին միայն նրա համար, որ հայ էին: Հիվանդանոցից նոր վիրահատված հայերին բժիշկները դուրս էին շպրտում…հայերի տներն այրում էին, մարդկանց ջարդում: Հետագայում գտել են ողջ-ողջ թաղված 17 հայերի, որոնց ադրբեջանցիների խմբերը հանել-տարել էին հոգեբուժարանից: Ինքնապաշտպանության շնորհիվ է, որ Գանձակում, ի տարբերություն Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի, քիչ թվով զոհեր եղան: Ուզում եմ ասել, որ հույսը միշտ մեր վրա պետք է դնենք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/237799640488504/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ժամանակին Պուշկին Սերոբյանը նախաձեռնեց՝կային հայրենակցական միություններ Արցախ,Հյուսիսային Արցախ,Գարդման և ուրիշներ,որոնց օգտագործեցին Միասնության դաշինքի և Միաբանության խաղի ժամանակ և շպրտեցին: Այն ինչ հայը դարերով համարել է իր բնօրան և ծաղկացրել է այն՛ այսօր նորից խլվեց:
    Самвел Оганесян commented on an article.
    18 ноября 2017 г. ·
    Հարգելի՛ Աննա Աստվածատուրյան-Տուրկոտ 1988թ. Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայ բնակչության ջարդը շարունակվեց մինրև 1992թ-ի հունիսի 12-ը Շահումյանի ենթաշրջան և այն շարունակվում է մինչ օրս:Շուտ մոռացվեց Մ.Գորբաչովի ասածը,ինչ որ 3 ժամ ուշացանք՝ խառնելով ժամը օրվա հետ:
    Իսկ այն,որ թուրքը Խոջալույում սպանդի ենթարկեց իր իսկ ցեղին՛ ամբողջ մոլորակին համոզում էր, որ հայն է կոտորել:
    Ցույց տվեք,ինչ որ մի կառույց,որը 27 տարի շրջափակման առիթով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացրել ի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի…
    Վերքը շատ խորն է և այն բուժման ենթակա չէ:
    Հույսով ենք,որ այս բանակցություններում չի անտեսվի հյուսիսային և դաշտային Արցախը:

    Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում
    http://WWW.1IN.AM
    Միասին հարցի բարձրացումը անհետևանք չի մնա:Կա փախստականների կոմիտե, որին նույնպես կարելի է ընդգրկել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031