Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» այլեւս դժգոհելու խնդիր չունի, պետք է աշխատի. Սերգեյ Բագրատյան

Հունվար 19,2019 17:35

«Այն հսկայածավալ աշխատանքը, որ սպասվում է խորհրդարանին, կարծում եմ, որ կսպասարկի ժողովրդի սպասելիքները»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Օրենսդիրը ձեւավորված է, երկուշաբթի օրվանից խորհրդարանը կսկսի իր լիարժեք աշխատանքները, նա հույս ունի, որ կառավարության ամբողջական ձեւավորումից հետո բարեփոխումների եւ վերանայումների հերթը կհասնի նաեւ իշխանության երրորդ ճյուղին`դատական իշխանությանը:

«Ոլորտի խնդիրները լուծելու համար պետք է մոբիլիզացնել հանրապետության բոլոր կարող ուժերին, որպեսզի նաեւ արդարադատությունը դառնա հիմքը, որի վրա կկառուցվեն պետական բոլոր հարաբերությունները, պետություն-բիզնես- մասնավոր հատված հարաբերությունները»,- ասաց նա`կարեւորելով նաեւ չորրորդ իշխանության դերը եւ ոլորտի կայացումը: Բազմազանության հետ մեկտեղ, պատգամավորն առաջ է քաշում պատասխանատու մամուլի խնդիրը, որը կնպաստի պատասխանատու քաղաքացու եւ պատասխանատու հասարակության ձեւավորմանը: «Դա չի նշանակում գրաքննություն, դա նշանակում է ավելի պատասխանատու եւ ավելի բարձր իրավագիտակցությամբ հարաբերություններ»,- ասաց նա`հավելելով, որ բոլոր զարգացումները կբերեն պետության եւ քաղաքացու շահի սպասարկմանը:

Պատգամավորը խնդիր չի տեսնում, որ իշխող ուժը բացարձակ մեծամասնության է տիրապետում թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունում: Ասում է, այն բոլոր պատճառաբանությունները, թե կան խանգարող հանգամանքներ`խոստումները կատարելու համար, այլեւս չկա: Հետեւաբար, իշխող ուժը պետք է աշխատի եւ շատ արագ: ԲՀԿ-ն էլ հետամուտ է լինելու, որ «Իմ քայլի» նախընտրական խոստումները կատարվեն. «Ակնդետ հետեւելու ենք»: Այն հարցերում, որտեղ խոստումները կհամընկնեն`ԲՀԿ-ն կաշխատի իշխանության հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031