«Պարտավոր ենք դա որպես ցեղասպանություն ընկալել: Դա ցեղասպանության շարունակությունն էր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով 1990թ. Բաքվի հայերի ջարդերին, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Ադրբեջանում տեղի ունեցած մյուս իրադարձությունները, այդ թվում՝ Նախիջեւանի հայաթափումը, Սումգայիթի եւ Գանձակի ջարդերը, ցեղասպանական գործողություններ են, որոնց պետք է համապատասխան գնահատական տալ»,-համոզմունք հայտնեց Արամ Սարգսյանը:
Նա վստահ է, որ Ադրբեջանի՝ հայերի հանդեպ ցեղասպանական գործողությունների հետեւանքները պետք է ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, որպեսզի վերջինս արձանագրի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Սաֆարովներին հերոսացնում են, գլուխ կտրողներին՝ եւս…ժամանակն է, որպեսզի մենք վերանայենք Արցախի հիմնահարցի հանդեպ մեր քաղաքականությունը»: Հիշեցնենք, որ 1990թ. հունվարին Բաքվի հայերի դեմ կազմակերպած ջարդարարություն իրականացվեց. զոհերի թիվն անցնում է 400-ը, կան անհետ կորածներ:
https://www.facebook.com/aravot.am/videos/238289907095225/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ