«Հանրապետություն» կուսակցությունն իր աջակցությունը հայտնելով ՀՀ նորընտիր իշխանությանը՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․
2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ:
Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը:
Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին։
https://www.facebook.com/hanrapetutyunparty/photos/a.102671090229232/534997183663285/?type=3&theater