Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին:
Արայիկ Հարությունյանը վերանշանակվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնում, արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի պաշտոնում, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն