Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի հավաքականները տարին սկսել են Օլիմպավանում հավաքներով

Հունվար 19,2019 12:50

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այս օրերին համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Նրանք այստեղ կմնան մինչեւ հունվարի 30-ը, որից անմիջապես հետո մարզումները կշարունակեն Աբովյան քաղաքում: Այնուհետեւ, փետրվար ամսի սկզբին նրանց սպասում է Հայաստանի առաջնությունը, որից հետո հավաքները կտեղափոխվեն Ծաղկաձոր: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են բոլոր ուժեղագույնները, թեեւ հնարավոր են որոշ բացառություններ: Մրցաշրջան 2019-ի կարեւորագույն մեկնարկների նախապատրաստությունը կավարտվի մարտ ամսին՝ կրկին Օլիմպավանում:

 

 

Մեր հավաքականների միջազգային առաջին մեկնարկը ապրիլին Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որն ինչպես նաեւ աշխարհի առաջնությունը, օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունի:

Ինչպես Aravot.am-ին ասացին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը եւ կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վիգեն Խաչատրյանը, մարզաձեւի գլխավոր նպատակը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է, ինչի համար ծանրորդները տարվա ընթացքում ընդհանուր առմամբ պետք է մասնակցեն վարկանիշային վեց մրցաշարի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031