Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան․ «Գերխնդիրը տնտեսությունը ցնցումներից զերծ պահելն է»․ «Հրապարակ»

Հունվար 19,2019 12:17

Նոր խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց ,Իմ քայլիցե ընտրված պատգամավոր, մինչ այդ տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը։ Բաբկեն Թունյանը գիտակցում է պատասխանատվությունը, որ բարդ հանձնաժողով է ղեկավարելու, իր վրա դրված բեռն էլ մեծ է լինելու, բայց արդեն համաձայնել է եւ հետքայլ չունի։

Թունյանին հիշեցրինք, որ նախորդ կառավարությունից մնացած հին ու փորձառու պաշտոնյաներ կան, որոնք նաեւ շատ խորամանկ են եւ կարող են այնպիսի նախագծեր բերել, որոնց տողատակերում մանիպուլյացիաներ թաքնված լինեն։ Վստա՞հ է, որ կկարողանա դրանք հայտնաբերել, ճիշտ հակադարձել, թույլ չտալ մոլորեցնել իրեն։

Առավել քան վստահ եմ, որովհետեւ էդ հանձնաժողովի աշխատանքը միանձնյա աշխատանք չէ, թիմային աշխատանք է, եւ էդ թիմը չի սահմանափակվում միայն էն մարդկանցով, ովքեր, ասենք, հանձնաժողովի կազմում են լինելու։ Կա ավելի լայն թիմ, տարբեր հարթակներ, որոնց ականատես կլինենք։ Էնպես որ, եթե էդպիսի փորձեր լինեն, չեմ կարծում, որ շատ կլինեն, բայց եթե էդպիսի բաներ լինեն՝ թաքնված վտանգներ, ռիսկեր, չենք թողնի, որովհետեւ Ազգային ժողովի գլխավոր ֆունկցիան նաեւ դրանով եմ տեսնում, որ բոլոր էդ թաքնված ռիսկերի, խութերի դեմն առնենքե,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը։

– Պատկերացնո՞ւմ եք, թե առաջիկայում ինչ նախագծեր եք քննարկելու, ենթադրաբար՝ առաջինը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է գալու խորհրդարան։

– Ենթադրում եմ, որ առաջինը հենց Հարկային օրենսգիրքը կգա, իսկ թե մենք առանձին ինչ նախաձեռնություններ կներկայացնենք, չեմ ուզում էդ մասին շատ մանրամասն խոսել, որովհետեւ հնարավոր է՝ դու ինչ-որ մի նախաձեռնության մասին մտածում ես, բայց քանի որ ունես ինֆորմացիայի պակաս, կարող է մի քիչ ավելի հետաքրքրվես ու հասկանաս, որ էդ նախաձեռնության կարիքը չկա կամ դա փոխելու կարիքը կա։

– Այս ութ ամիսների ընթացքում շատ քննադատվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, որ տնտեսությունն անկում է ապրում, համեմատում են ցուցանիշները նախորդ տարվա հետ եւ այլն։

– Տնտեսական ցուցանիշները միշտ կարելի է նայել երկու կողմից, ինչպես որ բաժակը, որ կիսով չափ լիքն է կամ կիսով չափ դատարկ։ Եթե մենք ուզում ենք գնահատել՝ անցումային կառավարությունը հաջողել է, թե ոչ, պիտի հասկանանք, թե տնտեսության մեջ ինչ գերխնդիր են դրել։ Գերխնդիրը տնտեսությունը ցնցումներից զերծ պահելն է, որովհետեւ սովորաբար քաղաքական լուրջ փոփոխություններին հաջորդում են ֆինանսական փլուզումներ, հիպերինֆլյացիա, հաջորդում է տնտեսության անկում, կապիտալի փախուստ։ Ու եթե մենք էսօր ունենք աճի դանդաղում, ո՛չ անկում, ապա դա նշանակում է, որ կառավարությունն իր ֆունկցիան կատարել է։

Վահե Մակարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031