Քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը, ժողովրդի լեզվով ասած՝ «Թաղման բյուրոն», նոր տնօրեն ունի՝ Արման Իսկանդարյան։ Հիշեցնենք, որ այս ոլորտը համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, որը տարիներ շարունակ եղել է Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի վերահսկողության ներքո։ Մենք զրուցեցինք Արման Իսկանդարյանի հետ։
– Պատկերացում ունե՞ք՝ ինչպես արմատախիլ անել գերեզմանատնային բիզնեսում կոռուպցիան․ գերեզման ծախել, անտեր ննջեցյալների գերեզմանները յուրացնել, գները՝ 4-10 հազար դոլար։
– Լսելը՝ ես էլ եմ լսել, Ձեզ սենց ասեմ՝ այդ ամենն ուղղելու համար շատ համակարգային մոտեցումներ են պետք։ Առաջին հերթին՝ բնակչությանն ագիտացիա իրականացնել, որ գերեզմանատեղին տրամադրվում է անվճար։ Գումարած՝ պետք են համակարգային փոփոխություններ, որոնց սկիզբը դրված է, ու մոտակա ժամանակներում ամենը հասանելի է։
– Հայտնի է, որ անվճար է, բայց իրականությունն այլ է։
– Եթե ինչ-որ մեկը կփորձի գերեզման գնել կամ վաճառել… չեմ կարծում, որ հիմա ըտենց մարդ կլինի։ Կլինի, խնդրում եմ աչալուրջ լինել, դուք էլ՝ լրագրողներդ, մեզ էլ օգնած կլինեք, մենք էլ դրա հանդեպ շատ ուշադիր ենք լինելու։
– Գերեզմանատների տնօրեններին փոխելո՞ւ եք։
– Ինձ համար կարեւորը մարդու աշխատանքն է։ Ես կտեսնեմ՝ ով ոնց է աշխատում, ըստ այդմ՝ կորոշեմ։ Դեռ ոչ մի բան չեմ կարող ասել, բացի այն, որ աշխատանքի մեջ չափանիշները արդյունքներն են։
– ՔՊ անդա՞մ եք, թե՞ անկուսակցական։
– Այո, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եմ։
– Հեղափոխությունից առա՞ջ եք դարձել, թե՞ հետո։
– Ընթացքում։
Անուշ Դաշտենց
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում