Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Սամվել Մայրապետյանին հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշման կայացման հասնել այսքան սեղմ ժամկետում․ «Ժողովուրդ»

Հունվար 19,2019 10:49

Հայաստանում քաղաքական եւ իրավապահ ու իրավապաշտպան կառույցները շարունակում են քննարկել հարցը, թե ինչպես է գործարար Սամվել Մայրապետյանին հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշման կայացման հասնել այսքան սեղմ ժամկետում։

Հիշեցնենք, որ նմանատիպ գանգատ 1 տարի առաջ ուղարկել էր նաեւ «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով անցնող ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն ՄԻԵԴ որոշումն ուշանում էր։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 16-րդ կոնվենցիայի վավերացումն է պատճառը, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գործերի քննության ժամկետներն էապես նվազել են։ Եթե նախկինում մարդիկ տարիներով սպասում էին ՄԻԵԴ որոշումներին, ապա հիմա, այդ կոնվենցիայի համաձայն, ՄԻԵԴ-ը որոշումները պետք է կայացնի ամենաուշը մեկ տարի անց:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունների թիվ 16 արձանագրությունը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 2016թ.-ին՝ 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031