Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ Տավուշի մարզպետ կնշանակվի Հայկ Չոբանյանը: Նա անցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից առաջադրվել էր Տավուշի մարզից, որպես ռեյտինգային թեկնածու:
«Քննարկումներ գնում են, բայց ես ավելի կոռեկտ եմ համարում, որ այս քննարկումները տեղափոխենք, երբ ամեն ինչ կլինի, ավելի բովանդակային կխոսենք»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը:
Մեր հարցին՝ արդյո՞ք ինքը Տավուշի մարզի բնակիչ է եւ ճանաչում ունի մարզում, Չոբանյանը պատասխանեց. «Այո, ես Տավուշի մարզի Տավուշ գյուղից եմ եւ նաեւ այս ռեյտինգային ընտրարշավում 36-37 գյուղերում եմ եղել եւ շուրջ 6 հազար ձայն եմ հավաքել, հատկապես Բերդի տարածաշրջանում, մեծ մասը եղել է այնտեղից` 4500 ձայն: Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին եւ ամենակարեւորը՝ հնարավորություններին` այդ խնդիրները հաղթահարելու․․․»։
Նիկոլայ Ավետիսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում։