ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջջադ Քարիմը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակվել ձերբակալված ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին:
«Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարի պաշտոնում ես ականատես եմ եղել և աջակցել եմ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ջերմացմանը: Մեր Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել թ. մայիսի 7-8-ը Բաքվում, հիանալի հաջողություն էր. մենք գնահատեցինք Ադրբեջանի դերակատարությունը որպես առանցային էներգետիկ գործընկեր ԵՄ-ի համար և տրանսպորտային հանգույց տարածաշրջանում, և մենք գնահատեցինք նրա կայունությունը և հանդուրժողականության ոգին՝ ընդգծելով, միաժամանակ, որ անհրաժեշտ է համապատասխանել ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնական նորմերին»,- ասվում է Սաջջադի տարածած հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ ԵՄ-ը, որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատ խոսքի առաջամարտիկ ամբողջ աշխարհում, «չպետք է աչք փակի ցանկացած կառավարությունում ցանկացած անհատի նկատմամբ վատ վերաբերմունքի վրա»:
«Մեր հարաբերությունները մշտապես պետք է արտահայտեն մեր արժեքները, բայց դրանք հավասարապես պետք է հարգանքի արժանանան մեր բոլոր գործընկերների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև հղում է կատարվում երեկ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին, երբ Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որպեսզի Մեհման Հուսեյնովը, ինչպես նաև մյուս քաղբանտարկյաները՝ լրագրողներն ու քաղաքական ակտիվիստները, շուտափույթ արագ արձակվեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ