Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները սուր մեկնաբանություններով են փոխանակվել

Հունվար 18,2019 23:33

Մոսկվան բացատրություն է սպասում Բաքվից հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տարածք մուտքն արգելելու յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:

«Ծանոթացել ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության… արձագանքին: Մատնանշում ենք դիվանագիտական պատշաճության սահմաններն անցնող տոնայնությունը: Ոչ պակաս տարակուսանք է առաջացնում դրա բովանդակությունը, ըստ որի պահանջում են «չծածանել» Ադրբեջան եկող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման որպես իբր փոքր նշանակություն ունեցող հարց երկկողմ հարաբերությունների շարունակական դինամիկ զարգացման ֆոնին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նման մոտեցումը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի անընդունելի է: «Գործի հետ կապ չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք լսել առարկայական բացատրություն ռուսների հետ կապված միջադեպերից յուրաքանչյուրի վերաբերյալ»,- ասել է են գերատեսչությունից:

«Ակնկալում ենք դիվանագիտական խողովակներով պաշտոնական բացատրություն՝ կապված ադրբեջանական կողմի ակնարկների հետ առ այն, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է Ադրբեջան իրենց այցերը համաձայնեցնեն Մոսկվայում գտնվող հանրապետության դեսպանատան հետ, ինչը կլիներ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև 1997թ. հուլիսի 3-ին կնքված առանց վիզայի այցելությունների համաձայնագրի խախտում: Կախված ադրբեջանական կողմի բովանդակալից պատասխանից՝ կորոշենք մեր հետագա քայլերը»,- հավելել են գերատեսչությունից:

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը շատ չի ուշացել: Այն Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը որակել է որպես «վերջնագիր»:

«Ադրբեջանը և Ռուսաստանը իրավահավասար ինքնիշխան պետություններ են, Ադրբեջանի հետ վերջնագրի տոնով խոսելն անթույլատրելի է և միանգամայն հակասում է դիվանագիտական էթիկայի նորմերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական կողմի համաձայն «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության անբացատրելու համառությունն այս հարցում դժվար է հասկանալ»: «Այն հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հիմքերին: Միաժամանակ նման մոտեցումը ոչ մի կերպ չի համընկնում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ցուցաբերող կամքին և երկու պետությունների միջև հարաբերությունները զարգացնելու նրանց աշխատանքին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դրանում նաև նշվում, որ «ադրբեջանական կողմը համապատասխան գործողություններ կձեռնարկի՝ համապատասխան Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հետագա քայլերի»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031