ՀՀ զինծառայողների ներքնաշորերի որակի փոփոխություն է տեղի ունեցել. բարձորակ ներքնաշորերը տրվում են դեռեւս նախորդ տարվա վերջից, իսկ այս տարի նոր որակի ներքնազգեստի մատակարարումը լիարժեք է իրականացվում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը: «Եթե նախկինում հագնում էին մեկանգամյա օգտագործման բամբակյա կիսավարտիքներ, ապա այժմ՝ որակապես ավելի լավ ներքնաշորեր:
Զինվորին մեկ տարվա համար տրվում է վեց ներքնաշոր: Յուրաքանչյուրը կարող է օգտագործվել երկու ամիս»,-տեղեկացրեց Վարդան Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ ամառային զորակոչի ժամանակ էլ նոր՝ ավելի բարձրորակ կոշիկներ կհատկացվեն զինծառայողներին: Ինչ վերաբերում է համազգեստին, ապա այն եւս այսուհետեւ բարձր որակի կտորից է՝ առանց գունային փոփոխության: Հիշեցնենք, որ փոփոխություններ կան նաեւ զինվորների սննդակարգում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ