Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում Արման Փաշիկյանն ու Մարիա Գեւորգյանը մնում են յոթերորդ տուրից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճելու ամենահավանական թեկնածուները:
Փաշիկյանն այսօր միավորը բաժանեց մրցանակային տեղի հավակնորդ Սամվել Տեր-Սահակյանի հետ, իսկ Գեւորգյանը տուրին չմասնակցեց Մարիա Կուրսովայի՝ առաջնությունից դուրս գալու պատճառով:
Առաջնությունների ավարտից երկու տուր առաջ նրանք վաստակել են 5,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ