Արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այս հարցին ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իսկ ինքը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից… Եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ-ների հետ շփումն է, ապա լիքը ճ կլասի գործիչներ կան, պիտի երեւի արդեն լինեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար»:
Ինչ վերաբերում է ընտրություններին, Էդուարդ Շարմազանովի ձեւակերպմամբ, խայտառակ, ճնշումներով, ատելությամբ լի, իշխանության կողմից հակահանրապետական քարոզչության պայմաններում, Փաշինյանի կազմակերպած ընտրություններում ՀՀԿ-ն գրավել է չորրորդ պատվավոր տեղը:
«Իշխանափոխությունից ինն ամիս անց ՀՀԿ-ն ապացուցեց, որ ինքը կայացած քաղաքական ուժ է, որը եւ անելիք ունի եւ ասելիք»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ