Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվըրթին:
Նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները բարձր մակարդակի են՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Միացյալ Թագավորության քաղաքների միջև կապերի ամրապնդմանը: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դեսպանությունը կհամագործակցի Երևանի հետ՝ տեխնիկական աջակցության և ներդրումային ծրագրերին մասնակցության գործում:
Դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթն իր հերթին նշել է, որ հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն:
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքներում տրանսպորտային ցանցի զարգացման հեռանկարների, աղբահանության, աղբի տեսակավորման ու վերամշակման, բնապահպանական և քաղաքաշինական այլ խնդիրների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն