Լրահոս
Օրվա լրահոսը

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարաններում արձանագրված խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Հունվար 18,2019 19:15

2018 թվականին հրապարակված «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը տպագրվել է միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Նախատեսվում է զեկույցը ուղարկել իրավասու պետական մարմիններին, ներառյալ՝ Ազգային ժողով և Կառավարություն, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ, իսկ Առողջապահության նախարարը հաստատել է զեկույցում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ զեկույցում տեղ գտած առաջարկներն իրագործելու ուղղությամբ (մշակվում են համապատասխան օրենսդրական նախագծեր, աշխատանք է տարվում միջազգային կառույցների հետ և այլն):

 

Զեկույցը եռալեզու տարբերակով հասանելի է այստեղ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031