Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց

Հունվար 18,2019 18:01

Հունվարի 18-ին հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանի որոշումը՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատարանը որոշում հրապարակեց, վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարեց եւ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգվեց: Փաստաբանների միջնորդությունը` գրավի վերաբերյալ, մերժվեց:

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը նշեց, որ դատարանի որոշումը եւ հիմնավորումները դեռ չեն տեսել: Նրա խոսքով. «Առնվազն մի շարք հիմքեր, որոնք ներկայացվել են դատարան վարույթի շրջանակներում, չեն վերաբերվել բուն դատարանի պատճառաբանություններին: Մի մասն էլ այնքան ակնհայտ էին, որի հետ կապված դատարանը այլ որոշում չէր կարող կայացնել եւ դրա հետ կապված արդեն մուտք է եղել Վերաքննիչ բողոք»:

Հիշեցնենք, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031