ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի ստանձնած հանձնառությունները՝ գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև կարգավորման համար: Նա մասնավորապես ողջունել է նախարարների պայմանավորվածությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ