Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կկալանավորվի

Հունվար 18,2019 15:00

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Նրա հանդեպ հայտարարված է հետախուզում:

Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար:

Դեռեւս 2018թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պաշտոնյայի հետ կապված կոռուպցիոն սկանդալը կաշառքի ամենախոշոր դեպքն է նորանկախ ՀՀ-ի պատմության մեջ եւ այն իր հետեւից դեռ շատ պաշտոնյաների է տանելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031