Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի գործով նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին (լուսանկարում) պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց՝ դատավորն ինքնաբացարկը չընդունեց: Մանրամասներ հիմքերի և այլ հանգամանքների մասին Արսեն Մկրտչյանը խոստացավ հաղորդել դատական նիստի ավարտից հետո:
Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ այժմ նիստը շարունակվում է. տեղի է ունենում դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ