Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական դրդապատճառներ կան». ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի բողոքը

Հունվար 18,2019 13:52

ՀՀ կառավարության դիմաց այսօր բողոքի ցույց էին կազմակերպել ցմահ ազատազրկման դատապարտված եւ պատիժն արդեն 22 տարի կրող Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու մտերիմները:

Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որպեսզի բարձրաձայնեն Արմեն Տեր-Սահակյանին պետության կողմից ներում շնորհելու հարցը: «Քրեակատարողական հիմնարկում Պրոբացիոն ծառայության ներկայացուցիչները կես ժամ հորս հետ զրուցելուց հետո նրան որակել են որպես «ռիսկային»: Ինչպե՞ս կարող էին նման որակում տալ, ի՞նչ հիմունքներով են նման բան գրել՝ այն էլ այն դեպքում, երբ հայրս ունի խրախուսանքներ, պատվոգիր: Նա չունի կարգապահական տույժեր ու խախտումներ»,-լրագրողների հետ զրույցում նման հարցադրումներ արեց Արմեն Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը:

Հիշեցնենք, որ 55-ամյա Արմեն Տեր-Սահակյանը մեղավոր էր ճանաչվել Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի՝ բանդայի կազմում մի շարք սպանությունների համար:

«Մենք ոչ ոքի չենք վստահում, բացի վարչապետից, այդ պատճառով հանդիպում ենք ակնկալում: Նախորդ տարիներին մեր հորը վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը մերժում էին: Կարծում ենք՝ քաղաքական դրդապատճառներ կան: Իսկ մեկ տարի առաջ ՔԿՀ-ն դրական եզրակացություն է տվել նրան վաղաժամկետ ազատ արձակելու դիմումին: Մենք ներման խնդրագիր ենք հղել, ակնկալում ենք ներում. այդ խնդրագիրը հոկտեմբերից վարչապետի մոտ է»,-տեղեկացրեց Աբգար Տեր-Սահակյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/1955004514807232/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031