Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանն ավելի ուշ կանցնի օրակարգի մյուս երկու հարցերին՝ կառուցվածքի հնարավոր փոփոխության հարցին եւ կառավարության ծրագրին. «Ժողովուրդ»

Հունվար 18,2019 13:26

Յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի օրակարգում 7 հարց է ընդգրկված, դեռ շարունակվում է։ Այսօր խորհրդարանը կավարտի օրակարգային հինգ հարցերի քննարկումը, իսկ ահա վերջին երկու հարցերը քննարկվելու են ավելի ուշ։

Բանն այն է, որ այս նստաշրջանն ավարտվում է կառավարության ծրագրի հաստատմամբ, այսինքն՝ ամբողջ օրակարգի սպառմամբ։ Սակայն ԱԺ կանոնակարգով հստակ սահմանված է, որ առաջինից հինգ հարցերը պետք է ամենօրյա ռեժիմով քննարկվեն։ Այդպես էլ արվում է։ Միաժամանակ խորհրդարանը դադար է վերցնելու ԱԺ մշտական հանձնաժողովների հարցի քննարկումից հետո։ Ավելի ուշ կանցնի մյուս երկու հարցերին՝ կառուցվածքի հնարավոր փոփոխության հարցին եւ կառավարության ծրագրին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ նախագիծը վերջնականապես պատրաստ չէ, քանի որ մի քանի միացումների շուրջ տարընթերցումներ եւ անհամաձայնություններ են եղել եւ անգամ հենց իշխող ուժի ներսում։ Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Գյուղատնտեսության նախարարության միացման մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները։ Սփյուռքի նախարարության հարցը եւս վերջնականապես որոշված չէ, եւ, առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, եւ չի բացառվում, որ այդ որոշումն էլ չեղյալ համարվի։ Մեր տեղեկություններով՝ իշխող ուժը խնդիրներ ունի նաեւ կադրերի հարցում եւ ցանկանում է իսկապես պրոֆեսիոնալների հնարավորություն տալ։

Երեկ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու կառավարությունը ԱԺ չի ուղարկել կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, նկատեց, թե կառավարությունը չի ուզում հապշտապ նախագիծ բերել, ամբողջական փաթեթը պատրաստ կլինի, կներկայացնեն խորհրդարանի քննարկմանը։ Հարցին, թե կառավարության դիրքորոշումը դեռ հստակ չէ՝ կառուցվածքի փոփոխության հարցում, Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այն փաստը, որ նախագիծը դեռ չի եկել խորհրդարան, հիմք է տալիս ենթադրելու, որ դեռ պատրաստ չէ։ Ըստ նրա՝ հնարավոր չէ, որ կառավարությունը այդ նախագիծը խորհրդարան չուղարկի, քանի որ օպտիմալացման գաղափարը նաեւ իրենց նախընտրական ծրագրի հիմքում է եղել։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031