Լրահոս
Օրվա լրահոսը

Նիստը հետաձգելիս հաշվի առեք, որ ամբաստանյալի խափանման միջոց փոխելու միջնորդություն է դատարանին ներկայացված. Նորք -Մարաշի զինված խմբի գործով դատական նիստ

Հունվար 18,2019 13:21

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում (նախագահող դատավոր՝ Արմեն Բեկթաշյան) տեղի ունեցավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը: Ներկա չէին ամբաստանյալներ Հարություն Սարիբեկյանը, Վաղինակ Ստեփանյանը, պաշտպաններ Նելլի Մինասյանը, Արմինե Ֆանյանը, Գիվի Հովհաննիսյանը:

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ գրություն են ստացել, որ կան փոփոխված հանրային պաշտպաններ, որոնց ժամանակ է անհրաժեշտ գործի նյութերին ծանոթանալու համար:

Հարցին՝ հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանի մասով խնդիր ունե՞նք, Լուսինե Ասլանյանը պատասխանեց, որ իրեն նյութերին  ծանոթանալու համար ժամանակ է անհրաժեշտ ոչ պակաս, քան 2 ամիս:

Նախագահող դատավորն ասաց, որ առանց ամբաստանյալների նիստը շարունակել չեն կարող:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հորդորեց դատավորին նիստը հետաձգելիս հաշվի առնել, որ ամբաստանյալի խափանման միջոց փոխելու միջնորդություն է դատարանին ներկայացված:

Այն հետաձգվեց, նշանակվեց հունվարի 25-ին՝ ժամը 16.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031