Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, գրել է, որ Ադրբեջանից սպառնում են իրեն. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի նկատմամբ, մեր համբերության բաժակը կլցվի»:
«Նրանց հերիք չէ, որ Ստրասբուրգի եվրոպական դատարանն իրենց պատասխանատվության է ենթարկել իմ նկատմամբ սպանության փորձի համար և որ շուտով դատավարություն կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց քիչ է նաև, որ երեկ ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտեց Բաքվին բլոգեր Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար, և ինձ հաճելի է, որ ես փոքրիկ ներդրում եմ ունեցել այդ որոշման մեջ: Նրանք նաև սպառնում են բացահայտ: Շնորհակալություն իհարկե, փաստաբաններիս եմ ուղարկել, կկցեն գործին:
Նրա (Ալիևի) համար հիմա կարևոր է, որ ես գնամ Արցախ ամենամոտ ժամկետներում՝ հաշվի առնելով Բաքվում ներքաղաքական իրավիճակը: Իսկ ավելի կոնկրետ, որպեսզի իմ այցը ներկայացնեն որպես սադրանք Հայաստանի կողմից: Կապված այս պահին Փարիզում Մամեդյարովի և Մնացականյանի բանակցությունների հետ: Ուստի, նրանք առաջիկայում ակտիվորեն կմեկնաբանեն իմ յուրաքանչյուր շարժում Հայաստանում՝ փորձելով յուրաքանչյուր քայլ առավելագույն կերպով քաղաքականացնել: Ես Արցախ կգնամ մի փոքր ավելի ուշ, որպեսզի իմ այցը առավելագույն կերպով Բաքվում առաջացնի ներկլանային գզվռտոցներ: Բայց ոչ հիմա: Իսկ առայժմ զվարճանանք՝ տեսնելով, թե ինչպես են նրանք հետևում Դիլիջանից, Սևանից, Գյումրիից գրված իմ հոդվածներին և դրանցում փնտրել գոնե ինչ-որ բան՝ իրենց տգետներին հրամցնելու համար»,- գրել է Լապշինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ