Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երրորդ իշխանությունը՝ դատականը, դեռ մի քանի տարի էլ, ամենայն հավանականությամբ, չի փոխվելու. «Հայկական ժամանակ»

Հունվար 18,2019 12:47

Մեր երկրում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում փոխվեցին Հայաստանի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինները՝ Ազգային ժողովն ու կառավարությանը։ Սակայն երրորդ իշխանությունը՝ դատականը, դեռ մի քանի տարի էլ, ամենայն հավանականությամբ, չի փոխվելու։

Բանն այն է, որ 2015 թվականին Սահմանադրության փոփոխություններով նախանշված եւ 2018 թվականին ստեղծված նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին օրենսդիրը կամ գործադիրը, ըստ էության, փոխել չեն կարող:

ՀՀ Սահմանադրության հոդված 173-ի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը։ Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով ամրագրված է, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, եւ որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր հանդես է գալիս ԲԴԽ-ն։

Խորհուրդը կազմված է 10 անդամից։ Այն կազմավորվում է Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ իրավաբան գիտնական անդամից, եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ դատավոր անդամից։

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Ներկայիս ԲԴԽ անդամները ընտրվել են նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։ 2018 թվականի ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնել է Սահմանադրությամբ եւ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով պատվիրակված իր լիազորությունները։ Խորհրդի անդամներն են ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ ներկա նախագահ Գագիկ Հարությունյանը, Գեւորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031