Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակությունն իր ներսում միշտ հաշտ ու խաղաղ է, քանի դեռ նրա մի մասին մյուսի դեմ չեն հանել, քանի դեռ նրան «սեւերի» եւ «սպիտակների» չեն բաժանել. «Հրապարակ»

Հունվար 18,2019 12:14

Իմ կարծիքով՝ այսօր ատելություն եւ հակակրանքներ կան ոչ թե հասարակության ներսում, այլ հասարակության եւ իշխանության միջեւ։ Հասարակությունն իր ներսում միշտ հաշտ ու խաղաղ է, քանի դեռ նրա մի մասին մյուսի դեմ չեն հանել, քանի դեռ նրան «սեւերի» եւ «սպիտակների» չեն բաժանել։ Եթե հասարակության բնույթը խաղաղասիրական չլիներ, հեղափոխությունները չէին դադարի, գյուղը կապստամբեր քաղաքի դեմ, շենքը՝ շենքի, հարեւանը՝ հարեւանի։ Հասարակության դժգոհությունը միշտ ուղղված է իշխանություններին, այո, նաեւ այն իշխանությանը, որին այդ նույն հասարակությունն է ընտրում։ Հետեւաբար, երկրում ատելության մթնոլորտ չստեղծելու, հաշտ ու խաղաղ հասարակություն ունենալու հարցում քաշելիք ունի առաջին հերթին իշխանությունը։

Ավաղ, Հայաստանում այսօր չկա այն իշխանությունը, որը, թվում է, ամեն ինչ պետք է կառուցեր սիրո եւ համերաշխության վրա, արդարություն հաստատեր, արժեւորեր ձեռքբերումները եւ աղբանոց նետեր նախկինների թերություններն ու հոռի երեւույթները։ Նախկին դեմքերին քրեական հետապնդման ենթարկելը դեռեւս ապացույց չէ այն բանի, որ օրվա իշխանությունը փորձում է կատարել հեղափոխական խոստումները։

Կարելի է, իհարկե, հասարակությանը որոշ ժամանակով համոզել, որ Մանվելին բռնելուց հետո միայն կարելի է հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնել։ Բայց դա կարող է հանգեցնել առողջական խնդիրներ ունեցող մարդու հանդեպ ատելության խորացման եւ ոչ համերաշխության։

Կարելի է որոշ ժամանակ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանն է «մարտի 1» կազմակերպել եւ ատելություն սերմանել նախկին նախագահի նկատմամբ, փորձելով ցույց տալ, թե Մարտի 1-ի բացահայտման խոստումը կատարվել է։ Իսկ ի՞նչ է լինելու վերջում, երբ պարզվի, որ մեղադրանքը սին է, Մարտի 1-ի գործը՝ չբացահայտված։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031