Հայաստանի նոր խորհրդարանում, ինչպես հայտնի է, ստեղծվելու է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որն, ըստ ամենայնի, կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մեջ եվրասիական հարցերով առանձին խորհրդարանական հանձնաժողով մինչ այժմ ուներ միայն Ռուսաստանի Պետական դուման: Վերջինիս կազմում Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարությամբ գործում է ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը: Ոչ Ղազախստանի, ոչ Բելառուսի խորհրդարանների երկու պալատներում եւ ոչ էլ Ղրղըզստանում չկա նման հանձնաժողով:
«Առավոտ» օրաթերթ,
18.01.2019