Ս.թ.հունվարի 17-ին ժամը 21:30-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված «Բաքսի» տեսակի գազի ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազից թունավորվել են Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փ. բնակիչներ՝1967թ.ծնված Ն.Ղ-ն, 1993թ.ծնված Ա.Ղ-ն և 2018թ.ծնված Ա.Ղ-ն։
Թունավորման հետևանքով վերջիններս տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Արցախի ոստիկանություն