ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկատվություն էինք տարածել սույն թվականի հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և ձերբակալումների վերաբերյալ։
Կատարած արարքների համար Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով որակող հատկանիշներով կատարված խուլիգանության և ԱՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա.Բ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Բ.Մ.-ի և Ա. Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի ոստիկանություն