Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել են մոդել Անաստասիա Վաշուկևիչը (Նաստյա Ռիբկա) և մարզիչ Ալեքսանդր Կիրիլովը (Ալեքս Լեսլի), որոնք Թայլանդից արտահանձնվել էին Ռուսաստան: Այս մասին հաղորդում է meduza.io-ն:
Ռիբկան և Լեսլին ձերբակալվել էին Թայլանդում 2018թ. փետրվարին՝ զբոսաշրջիկների համար սեքս-թրեյնինգներ կազմակերպելու կասկածանքով:
Ռիբկան և Լեսլին լայն ճանաչում ստացան այն բանից հետո, երբ Ալեքսանդր Նավալնին հրապարակեց գործարար Օլեգ Դերիպասկայի և փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի՝ Նորվեգիայի ափերին զբոսանավով հանգստի վերաբերյալ նյութերը: Նավալնին որոշ տեղեկատվություն վերցրել էր զբոսանավում եղած Ռիբկայի գրքից և նրա Instragram-ի էջից:
Արդյունքում Դերիպասկան դատարանի միջոցով ստիպեց Ռիբկային հեռացնել այդ լուսանկարները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ