1990 թվականին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո, ԱԻՄ-ականները կարմիր ներկ էին ցփնել հայ-ռուսական բարեկամության եւ մի շարք այլ արձանների վրա: Երբ Գերագույն խորհրդում այդ միջադեպն էր քննարկվում, Պարույր Հայրիկյանը նշեց, որ թեեւ նման գործելակերպը չի ողջունում, սակայն հասկանում է մարդկանց արարքների դրդապատճառները: ԱԻՄ առաջնորդը նաեւ հարց տվեց՝ ՀՀՇ-ականները ջարդել էին Հրանտ Ոսկանյանի գլուխը, ո՞վ է դրա համար պատասխան տվել: Դրան ի պատասխան Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այսուհետ ամեն ինչ կլինի օրենքով:
Այստեղ առանցքային բառն «այսուհետ»-ն է, որով սահմանազատվում են այն արարքները, որոնք արվել են «հանուն ազգի», «հանուն հայրենիքի», «հանուն ժողովրդավարության» եւ այլ բարձր գաղափարների, եւ գործողությունները, որոնք, ենթադրաբար, կատարվել են առանց այդ սքանչելի մոտիվացիայի: Օրինակ՝ ի՞նչ կանեն այսօր այն զինվորականների հետ, որոնք, իրենց զորամասը թողած, կմասնակցեն քաղաքական ցույցի: Նրանց, կարծում եմ, կկանգնեցնեն զինվորական դատարանի առաջ դասալքության մեղադրանքով: Եվ ճիշտ կանեն: Բայց դա կլինի, այսպես ասած, «այսուհետ»: Երբ նրանք նույնն արեցին մի քանի ամիս առաջ, դրա համար ոչ ոք չպատժվեց: Ինչո՞ւ: Որովհետեւ դասալքությունն իրականացվել է «ազգի համար»: Չկա այն գիտակցությունը, որ չպատժելը վտանգավոր է փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության եւ, ի վերջո, ներկայիս իշխանության համար: Եթե կա անպատժելիության նախադեպը, ապա բացառված չէ, որը վաղը զինվորականների որեւէ խումբ նույնպես կցանկանա կիրառել պայքարի այդ գործիքը:
Մոտավորապես նույնը ճանապարհներ փակելն է: Ասում եմ՝ «մոտավորապես», որովհետեւ զինվորականների դեպքում օրենքի խախտումն ինձ համար ակնհայտ է, փողոց փակելու դեպքում՝ ոչ այնքան: Բայց եթե առաջ փողոց փակելը քաղաքական, քաղաքացիական կամ սոցիալական պայքարի ընդունելի գործիք էր, ապա ընդունելի պետք է լինի նաեւ հիմա: Անհրաժեշտ են եզակի, ոչ թե երկակի ստանդարտներ՝ անկախ պահանջների բովանդակությունից, չնայած ինձ, օրինակ, արտառոց է թվում մահացու հիվանդություն ունեցող մեղադրյալի խափանման միջոցը փոխելու պահանջով միջպետական ճանապարհ փակելը: Բայց եթե կարելի էր մի քանի ամիս առաջ, կարելի է նաեւ հիմա: Քաղաքացիներին ոչ ոք «արտոնագիր» չի բաժանում ցույցեր անելու համար: Կամ՝ «իրենց դուռն է, ջարդում են», կամ՝ պետական հիմնարկների դռներն ընդհանրապես չի կարելի ջարդել:
Իհարկե, մինչեւ անցած տարվա ապրիլը իշխանությունը լեգիտիմ չէր, հիմա լեգիտիմ է: Բայց քաղաքացիներն իրավունք ունեն բողոքելու նաեւ լեգիտիմ իշխանության դեմ: Բողոքի որ ձեւերն են օրինական, որոնք՝ ոչ, թող իրավապահներն ասեն: Ի դեպ, «դեղին բաճկոնները» Ֆրանսիայում չեն վիճարկում Մակրոնի լեգիտիմությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երբ երեխան ակնածանքով ու մեծագույն հարգանքով է վերաբերվում իր ուսուցչին, որը խիստ, բայց արդար ու իր աշակերտի հանդեպ շատ սրտացավ վերաբերմունք ունի, հաստատ այդ երեխան լիարժեքորեն է իրացնում իր շնորհքը այդ ուսուցչի առարկայի բնագավառում, նմանապես զինվորն էլ հարգելով իր հրամանատարին մարտական ու հոգեւոր բարձր որակ է ցուցաբերում, նույնն էլ ազգ պետություն կամ քաղաքացի ու պետական ծառայող հարաբերությունները պետք է լինեն, երբ պետական ծառայողը խիստ արդար ու սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր քաղաքացիների հանդեպ եւ քաղաքացին ակնածանքով ու մեծագույն հարգանքով է վերաբերվում պետական ծառայողին, այդ ժամանակ քաղաքացին իրեն պատեպատ կտա միայն թե լիարժեք կատարի պետական ծառայողի պահանջները եւ այդ դեպքում Ազգը բնականորեն ու առանց բռնության ու ընդվզումների կսիրի իր Պետությունը, իսկ Պետությունը կսիրի իր Ազգին: Միայն այս փոխադարձ սերն ու հարգանքն է, որը կհզորացնի մեր Պետությունն ու Ազգը:
Քաղաքացիական պայմանագիրը ստեց՝ Քաղաըքացիների հետ պայմանագիր չկնքեց:
Սերժ Սարգսյանը սխալ քայլ արեց՝ դէ սխալ մարդ էր: Սերժի սխալը ծնեց մի այլ սխալ՝ թագաժառանգի սխալ քայլը:
Հերթական պարպիչի քայլ՝ ժողովրդին վարելու միջոց: