Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես զարգացնել նեթվորքինգի եւ հաղորդակցման հմտությունները

Հունվար 18,2019 12:30

Հարցազրույց մարքեթինգի մասնագետ, Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի հայաստանյան ներկայացուցիչ, Հայաստանի եւ Վրաստանի ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանի հետ

– Հայաստանում 2016 թվականից գործում է Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Executive (գործադիր) MBA ծրագիրը, որը պատրաստում է մենեջերներ, որոնք կարող են աշխատել տարբեր ոլորտներում։ Խնդրում ենք հիմնավոր ներկայացնել այդ ծրագիրը։

– Շեֆֆիլդի համալսարանը բրիտանական ամենահին եւ հեղինակավոր, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի լավագույն 24 համալսարաններից մեկն է։ 2017 թվականին «Թայմս» ամսագրի կողմից այն արժանացել է «Տարվա համալսարան» կոչմանը, իսկ 2018 թվականին Եվրոպայի լավագույն համալսարանների ցանկում այն գրավել է 22-րդ հորիզոնականը։ Համալսարանը հանդիսանում է հեղինակավոր Russel Group-ի անդամ եւ աշխարհի լավագույն համալսարանների առաջատարներից է: Ի դեպ, Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում եւ հնարավորություն է ընձեռում ստանալ բրիտանական բակալավրի եւ մագիստրոսի բարձրակարգ աստիճաններ։ Այսօր այնտեղ սովորում են բազմաթիվ հայ ուսանողներ, որոնք մասնագիտանում են բիզնեսի ուսումնասիրման, համակարգչային գիտելիքների, հոգեբանության եւ լեզվաբանության ոլորտներում։

– Ինչո՞ւ հենց Հունաստանում…

– Սիթի քոլեջը Շեֆֆիլդի համալսարանի միակ ֆակուլտետն է, որ տեղակայված է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս՝ Հունաստանում եւ յուրատեսակ կամուրջ է հանդիսանում Միացյալ Թագավորության ու Հարավ-Արեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի միջեւ։ Ներկայումս համալսարանը եւ Սիթի քոլեջը նոր կրթական ծրագիր են իրականացնում Հայաստանում՝ Executive MBA ծրագիր, որը դասավանդվում է Երեւանում, մեր համալսարանի եւ բրիտանական այլ համալսարանների պրոֆեսորների կողմից: Երկամյա ուսումից հետո ուսանողները ձեռք են բերում ընդհանուր կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, լոգիստիկայի, առողջապահության, մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ։

– Ձեր խոսքերից ստացվում է, որ նոր մշակույթ եք ներմուծել Հայաստան։

– Այո, կարելի է այդպես ասել, քանի որ Executive MBA ծրագիրը ամբողջովին նորարար, միջազգային ծրագիր է: Այն նախագիծ է մերօրյա մենեջերների, բիզնեսի եւ պետական կառավարման ոլորտներում աշխատող պրոֆեսիոնալների համար: Ընդ որում, ծրագիրը իրականացվում է յոթ երկրում՝ Հունաստան, Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Ուկրաինա, Հայաստան եւ Վրաստան։ Նպատակն է հնարավորություն տալ հայաստանյան մենեջերներին եւ մասնագետներին՝ ստանալ բարձրորակ բրիտանական կրթություն Երեւանում։ Ուսման ընթացքում մեր շրջանավարտների համար մենք նաեւ Սալոնիկ եւ Շեֆֆիլդ քաղաքներ այցեր ենք կազմակերպում, որոնք ծրագրի ամենակարեւոր եւ արժեքավոր հատկանիշներից մեկն են եւ որոնց միջոցով ընդգծվում է ծրագրի միջազգային բնույթը։

– Ովքե՞ր են ձեր դիմորդները եւ կա՞, արդյոք, տարիքային սահմանափակում։

– Դիմորդները բոլոր բնագավառներից են՝ պետական կառավարման համակարգ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, բանկային գործ, մշակութային հաստատություններ: Նրանց մոտ 30%-ը մարքեթինգի մասնագետներ են, իսկ 20%-ը՝ տնտեսագետներ ու ինժեներներ: Ուսանողների միջին տարիքը 30-35 է:

– Արդեն մասնագետ ձեր ուսանողներին մեծ հաշվով ի՞նչ է տալիս այս ծրագիրը:

– Շրջանավարտները ստանում են բրիտանական հեղինակավոր MBA աստիճան եւ MBA դիպլոմ, ինչպես նաեւ ինտեգրվում են այս ծրագրի շրջանավարտների համաշխարհային ցանցին: Դրան գումարվում է նաեւ լրացուցիչ մասնագիտական որակավորումներ։ Ուսանողների համար ամենակարեւոր ձեռքբերումներից է, ինչպես արդեն նշեցի՝ հեղինակավոր բրիտանական կրթություն եւ դիպլոմ ստանալը առանց աշխատանքը ընդհատելու եւ ուսման համար այլ երկիր մեկնելը ու կառավարելու նոր մշակույթին ինտեգրվելը։ Մեր նպատակն է ընդարձակել ծրագրի մասնակիցների միջազգային շրջադարձը, ինչպես նաեւ ուսանողներին տրամադրել նեթվորքինգի՝ կապեր ստեղծելու փայլուն հնարավորություններ: Անկասկած, մեծ դեր են խաղում այցերը Սալոնիկ եւ Շեֆֆիլդ քաղաքներ, որտեղ էլ ավելի են զարգանում նեթվորքինգի եւ հաղորդակցման հմտությունները, ձեռք են բերվում նոր ծանոթություններ, ընկերներ։ Դասընթացներին զուգահեռ՝ ուսանողները ներգրավվում են տարբեր միջոցառումներում. հարստացնում են իրենց փորձառություններն ու կիսում հմտությունները այլ մշակույթների, երկրների եւ ոլորտների ներկայացուցիչների հետ։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

17.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031