Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը հատել է միջնագիծը: Այսօր կայացած 6-րդ տուրում կանանց պայքարի առաջատար, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը պարտության մատնեց Աննա Խաչատրյանին, իսկ տղամարդկանց առաջնությունում Արման Փաշիկյանը առավելության հասավ Արամ Հակոբյանի նկատմամբ:
Յոթերորդ տուրից առաջ Մարիան վաստակել է 5,5, Արմանը՝ 5,0 միավոր: Նրանք երկուսն էլ 1,5 միավորով «պոկվել» են իրենց հետապնդողներից: Իսկ երկու մրցաշարերում առաջատարների եռյակը կազմում են: Կանայք. Մարիա Գեւորգյան՝ 5,5, Սիրանուշ Ղուկասյան՝ 4,0, Սուսաննա Գաբոյան՝ 3,0: Տղամարդիկ. Արման Փաշիկյան՝ 5,0, Սամվել Տեր-Սահակյան եւ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 3,5-ական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ