Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում. aliq.ge

Հունվար 17,2019 23:00

Թբիլիսիի՝ ժամանակին հայ ազնվականության ներկայացուցիչներով բնակեցված Սոլոլակի թաղամասում տեղակայված Ալեքսանդր Մանթաշևի (Մանթաշյանց) կառուցած առանձնատան վաճառվել-չվաճառվելու հարցը կասկածի տակ է դրվել, դարձել է վերջին շաբաթվա քննարկման թեմա:

Օրեր առաջ «Թբիլիսիի հայերի միությունը» սոցցանցերում հրապարակել էր բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փրկել առանձնատունը, որը առևտրի ենթակա է դարձել։ Միությունն առաջարկում է առանձնատունը վերածել կամ ՀՀ դեսպանության շենքի կամ էլ այստեղ տեղակայել հայ-վրացական տնտեսական հարաբերությունների կենտրոն:

Ի՞նչ արժե առանձնատունը, ո՞վ է շենքի սեփականատերը. հարցերի պատասխաններն «Ալիք մեդիան» փորձեց գտնել զանգահարելով շենքի սեփականատիրոջ՝ Մայա Լևիի ներկայացուցչին՝ Մորիս Կրիխելիին: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ սեփականատերերը փոշմանել են: Տարածքն այլևս ո՛չ վաճառվում է, ո՛չ էլ վարձակալության տրվում: Հիմնադիրները որոշել են՝ տարածքն իրենք էլ կօգտագործեն:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում այլ կարծիք է հայտնում «Թբիլիսիի հայերի միության» հիմնադիր Միքայել Թաթևոսովը: Վերջինս նշում է, որ Վրաստանում հայկական ժառանգության այլ հարցերի հետ մեկտեղ, կոնկրետ այս շենքի հարցով կազմակերպությունը զբաղվում է արդեն մոտ 12 տարի: Թաթևոսովի խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համաձայնության են եկել նաև շենքի մուտքին հուշատախտակ փակցնելու վերաբերյալ: Ասում է՝ հուշատախտակը պատրաստ է արդեն 5 տարի, հարկավոր է համաձայնության գալ շենքի սեփականատերերի հետ ևս: Վերջիններն ի դեպ, դեմ են եղել հուշատախտակ տեղադրելուն՝ բացատրելով, որ այդ դեպքում թուրք, ադրբեջանցի, իրանացի ներդրողները դժվարությամբ կաշխատեն իրենց հետ:

«Մենք բանակցություններ ենք վարել առաջին սեփականատիրոջ հետ, երբ նախկին արվեստի տունը մասնավոր սեփականություն դարձավ, սեփականատեր դարձավ Մեդեա Ձիձիգուրին՝ հայտնի վրացի երգչուհին, ով բացեց այնտեղ մասնավոր երաժշտական ակադեմիա, ինչից հետո նրա հետ դժբախտություն տեղի ունեցավ, հիվանդացավ: Նրա մահվանից հետո շենքի սեփականատեր դարձավ ներքին գործերի նախկին նախարարի զոքանչը, այստեղ նա անկախ արհմիություն ստեղծեց: Երկար տարիների ընթացքում շենքի որոշ հատվածները վարձակալվել են, այստեղ եղել է ռեստորան՝ «Ին վինո վերիտասը», կար ժամանակ, երբ տարածքը վարձակալում էր լեհերի միությունը: Նրանց հետ էլ դժբախտություն տեղի ունեցավ, հիվանդացավ որդին, ստիպված եղան վաճառել շենքը: Գինը մատչելի էր, մենք բանակցում էին այն ժամանակվա ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ, արդեն պատրաստ էինք ձեռք բերել շենքը, սակայն Մանուկյանը լքեց պաշտոնը և գործարքը չստացվեց իրականացնել», — ասում է Թաթևոսովը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031