Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնության 6-րդ տուրն անցկացվեց առանց Մարիա Կուրսովայի, որի պատճառով նրա հանդիպումը Մարիամ Մկրտչյանի հետ չկայացավ:
Կանանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը Կուրսովայից բացատրագիր է պահանջել, սակայն այսօր մինչեւ տուրի մեկնարկը դեռ որեւէ արձագանք չկար: Նրա խոսքով, բացատրագիրը կամ վատառողջության մասին բժշկական տեղեկանքը ինքը փոխանցելու է Հայաստանի շախմատի ֆեդերացիա, որն էլ համապատասխան որոշում կկայացնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ