Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է պատրա՞ստ լինի դրան, որ կարող է մի օր միասնական արժույթի հարցը բերվի օրակարգ». Անի Սամսոնյանը՝ Մելքումյանին

Հունվար 17,2019 20:33

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Նա իր ելույթում ասաց, որ ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ունենալու հետ կապված դեռ շատ ռիսկեր կան, հիմա շուտ է դրա մասին խոսել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց՝ այսինքն, երբեւէ Հայաստանը պետք է պատրա՞ստ լինի դրան, որ կարող է մի օր միասնական արժույթի հարցը բերվի օրակարգ ու քննարկվի՞: Մելքումյանը պատասխանեց. «Այս փուլում ես դեմ եմ, որ մենք անցնենք միասնական արժույթի, որովհետեւ դա իր հետ բերում է խնդիրներ, երբ էմիսիան իրականացնողը դու չես»:

Անդրադառնալով հանձնաժողովի անելիքներին՝ Մելքումյանն ասաց. «Իմ հիմնական ծրագրային մոտեցումն այն է, որ ԵՄ-ի հետ հնարավոր ինտեգրացիոն գործընթացները չպետք է հակադրել ԵԱՏՄ անդամակցության փաստին: ԵԱՏՄ-ին անդամակցելու փաստն արդեն գոյություն ունի,միգուցե ժամանակին դա եղել է անվտանգության խնդիր, միգուցե այլ աշխարհաքաղաքական ռիսկեր են եղել, բայց այն արդեն փաստ է ու մենք պետք է կարողանանք առավելագույն օգտվել այս անդամակցությունից: Մեր քաղաքական ուժը ջատագովն է եղել ու մենք կողմ ենք քվեարկել, որ միանանք ԵԱՏՄ-ին, բայց մենք նույնիսկ միջին մակարդակով այսօր չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ հնարավորություններից: Ինտեգրացիոն գործընթացը հիմնականում 4 ուղղություններով է՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, միգրացիոն: 600 հազար միգրանտ տարեկան աշխատում է ՌԴ-ում, մոտ 1,5 մլրդ դոլար տրանսֆերտներ ենք ստանում, երբ իրավիճակը սրվում է ՌԴ-ում, պրոբլեմներ են առաջանում:ՌԴ-ի հետ մեր առեւտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին էապես աճել են, ունենք 1,7 մլրդ-ի առեւտրաշրջանառություն, կարող էր շատ ավելին լիներ: Մյուս երկրների հետ՝ Բելառուսի, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի հետ մինիմալ կամ նսեմացուցիչ ցուցանիշներ ունենք: Կա՞ն հնարավորություններ, թե՞ չկան՝ պետք է քննարկել ու հասկանալ: Պետք է ձեւավորեն տնտեսական օպերացիա եւ կապեր»:

ԲՀԿ խմբակցությունից Վարդեւան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Իրանի գազից ինչո՞ւ Հայաստանը շատ չի օգտվում, դա տնտեսակա՞ն խնդիր է, թե՞ քաղաքական: Նաեւ հետաքրքրվեց՝ Իրանի հետ կապված ազատ տնտեսական գոտի ստեղծեցինք, ի՞նչ արդյունավետությամբ է դա գործում: Մելքումյանը պատասխանեց. «Իրանի հետ արդեն տեւական ժամանակահատված է, օրական 1մլն խմ գազ ենք ստանում՝ բարտերով, որ 1 խմ գազի դիմաց պետք է Իրանին տանք 3 Կվտ/ժ էլեկրաէներգիա: Դա մեզ բավականին ձեռնտու էր, որովհետեւ 1,5 Կվտ/ժ-ը մեզ էր մնում՝ առանց ծախսերի: Մոտ 2-3 ամիս է, գազի ծավալներն ավելացել են, առաջ 370 մլն էր, հիմա 515-520 մլն խմ գազ է գալիս: Եթե կարողանանք եռապատկել Իրանից գազի ներկրման ծավալը, պոզիտիվ բազա կառաջանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031