Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա աբսուրդ է ԵԱՏՄ-ի մեջ». Մարուքյանը՝ ՌԴ-ում աշխատող հայ վարորդների ահազանգի մասին՝ այսօր պաշտոնապես արգելել են

Հունվար 17,2019 19:45

Այսօր ԱԺ-ում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Միքայել Մելքումյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՌԴ-ում Հայաստանի վարորդական իրավունքով աշխատող մարդկանց խնդիրը հիշեցրեց.

«Այսօր տեսա, որ լայվով ահազանգում էր մեր քաղաքացին, որ այսօր պաշտոնապես արգելվել է մեր վարորդական իրավունքով վարել: Մենք հայ-ռուսական միջխորհրդարանական կազմով այն ժամանակ, երբ գնացել էինք ՌԴ, Պետդումայում բարձրաձայնել ենք խնդիրը, բայց հարցը չի լուծվել, այսօր, փաստորեն, արգելվել է: Հազարավոր մարդկանց իրավունքներ ոտնահարվում են, սա աբսուրդ է ԵԱՏՄ-ի մեջ»:

Նա ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գնում է ՌԴ, ինքը պարբերաբար Փաշինյանին հիշեցնում է վարորդական իրավունքի հարցի մասին, խնդիրը բարձրացվում է, բայց լուծում չի ստանում:

Մելքումյանը պատասխանեց, որ համամիտ է հարցադրման հետ, պետք է միջոցներ ձեռնարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031