Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ էր Փաշինյանը ժամանել Վրաստան. «Էխո Կավկազա»

Հունվար 17,2019 19:35

Հայաստանի և Վրաստանի վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը բազմաթիվ հարցեր է առաջացրեց փորձագետների մոտ, գրում է «Էխո Կավկազա»-ն:

Կասկածները, որ Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի միջև հանդիպումը ակնհայտորեն նախատեսված էր, ամրապնդում են հունվարի 15-ի երեկոյան վարչապետների մամուլի ծառայությունների կողմից տարածված լուսանկարները:

Դրանցից մեկում Փաշինյանը և Բախտաձեն նստած են փոքրիկ սեղանի շուրջ, գրեթե ասկետական ինտերիերով փոքրիկ նեղ սենյակում: Եվ այդտեղ, ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության, խոսում էին հետևյալի մասին.

«Մամուկա Բախտաձեն անձամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ: Կառավարությունների ղեկավարները խոսել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների մասին և հույս են հայտնել շարունակել բեղմնավոր համագործակցությունը»:

Նույնպիսի կարճ հաղորդագրությամբ հանդիպումը ներկայացված էր նաև հայկական կողմից, ինչն ավելի շատ հարցերի տեղիք է տալիս: Ի՞նչը դրդեց Հայաստանի վարչապետին ընտրվելուց հենց երկու օր հետո ժամանել Վրաստան, երբ անգամ դեռ կառավարությունը Հայաստանում ձևավորված չէ: Բացի այդ, նման այցը 2018թ. մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թբիլիսի կատարած այցի կատարյալ հակապատկերն է:

Քաղաքագետ Զաալ Անջափարիձեն ենթադրում է, որ կառավարությունների ղեկավարների զրույցը վերաբերել է տնտեսական հարցերին:

«Անցյալ տարի Վրաստանի և Հայաստանի միջև մի քանի անհամաձայնություն եղավ: Մասնավորապես՝ կապված ցորենի փոխադրման հետ: Նաև ակնկալվում է նոր տրանսպորտային միջանցքների բացում՝ համաձայն Վրաստանի և Ռուսաստանի միջև Ժնևում ստորագրված պայմանագրի… Եվ դա Հայաստանի համար շատ կարևոր է բեռների շրջանառության ավելացման տեսանկյունից»:

Փորձագետի կարծիքով՝ խոսքը կարող էր գնալ նաև այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել գազի գինը Հայաստանի համար, ինչպես նաև «Վերին Լարս» անցակետում առաջ եկող դժվարությունների մասին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031