Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպանն ու նրան վիրավորած ցուցարարները հաշտվեցին. Դատախազության բողոքի քննությունն էլ՝ հետաձգվեց

Հունվար 17,2019 19:15

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դռնփակ նիստում քննվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ  Մանվել Գրիգորյանի գործով դատախազության բերած վերաքննիչ բողոքը: Դատարանը որոշել էր  Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխել  25 միլիոն դրամ գրավի դիմաց,ինչի առնչությամբ էլ Գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել դատարան:

Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր: Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ նա վատառողջ է, ինչի պատճառով էլ չի կարողացել ներկայանալ դատարան: Պաշտպանն ասաց, որ այսօրվա նիստում որոշում չի կայացվել, նիստը հետաձգվել է:

Հարցին, թե ծանոթացե՞լ են դատախազության բողոքին, կա՞ն փաստարկներ, որոնց համաձայն Մանվել Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց, որ մեկնաբանման խնդիր է.

«Փաստեր, իհարկե, չկան, բայց կա դատախազության կարծիք, որը որ ժամանակին համընկել էր որոշ քաղաքացիների կարծիքների հետ։ Մենք ունենք հակառակ կարծիք եւ կներկայացնենք մեր առարկությունները»։

Մանվել Գրիգորյանի պաշտպանն ասաց, որ երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն են ներկայացրել դատավորին: Թե ինչ հիմքով՝ Արսեն Մկրտչյանը չմանրամասնեց:

Արսեն Մկրտչյանը դատարանից դուրս եկավ ոստիկանների ուղեկցությամբ: Նրան մոտեցան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարներն ու պաշտպան Արսեն Մկրտչյանին ասացին, որ նրա դեմ ոչինչ չունեն եւ հաշտվեցին: Նրանք միմյանց ձեռք սեղմեցին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031