«Իմ երիտասարդության տարիների Երևանը բազմագույն էր, այսօր սև գույնն է գերիշխում: Միգուցե նրանից է, որ այսօր էկոլոգիապես մաքուր չէ մեր մշակութային օդը»,- ասում է «Ա1+»- ի հյուրը՝ դերասան, դրամատուրգ Գարիկ Ղազարյանը, որը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում ու ռադիոյում:
«Իմ երիտասարդ տարիների Երևանում զարգանում էին, արվեստն ու գրականությունը, որովհետև զարգանում էին նաև արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Եթե հզոր արդյունաբերություն ունես, արվեստն էլ կզարգանա», – համոզված է պարոն Ղազարյանը:- Բառս վատն է միգուցե, բայց այսօր անընդհատ կապկում ենք, եվրոպացի ենք խաղում, ու եվրոպացի լինելով էժանագին մշակույթ քարոզում:
Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ: Այն ժամանակվա երգերը քաղաքային ֆոլկլոր էր: Հիմա մեր առօրյան հեղեղել է արաբական, թուրքական ու պարսկական մելոսը: Ասում են ժողովուրդը դա է ուզում: Նույնը պարարվեստը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: