«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ իշխանությունների կողմից հնչող այն հայտարարություններին, որ մենք ԶԼՄ-ներին չենք վերահսկում, մամուլին չենք վերահսկում, «մենք կոնտրոլ» չենք անում լրատվամիջոցներին ու ասաց. «Կներեք, ձեզ մի հատ հարց տամ՝ դուք ի՞նչ լծակ ունեք լրատվամիջոցներին վերահսկելու, ինչ-որ լծակ ունե՞ք: Ավելին ասեմ՝ դուք չե՛ք կարող վերահսկել ԶԼՄ-ներին, այդտեղ տարբերություն կա: Մենք չենք վերահսկում՝ նշանակում է՝ կարող ենք, բայց լավություն ենք ձեզ անում, մենք շատ բարի ենք, ժողովրդին լավություն ենք արել, էլի:
Դուք չեք կարող վերահսկել ու մենք նրա համար ենք, որ դուք չկարողանա՛ք վերահսկել: Դուք չե՛ք կարողանալու վերահսկել, եթե մի օր այդպիսի ցանկություն կունենաք, չեմ ասում, որ ունեք: Ձեւակերպումը փոխեք, լավություն չեք անում մեզ, լավություն արեք՝ տնտեսությունը զարգացրեք, ինչքան կնոպկա կա կողմ քվեարկելու՝ կողմ կքվեարկենք ու կպաշտպանենք, կոմպլեքս չունենք էդ առումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ