ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 17-ին հանդիպել է ԱՄՆ-ում գործող Մարտիրոս Սարյան ստեղծագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Աշոտ Գաբրիելյանը նախ ներկայացրել է միության գործունեությունը, իրականացրած աշխատանքներն ու բարեգործական տարբեր ծրագրերին ու միջոցառումներին ներգրավվածությունը: Նա շեշտել է, որ միությունը պարբերաբար կազմակերպում է Հայաստանում ստեղծագործող նկարիչների ցուցահանդեսները և այդ ցուցադրությունների ընթացքում վաճառված կտավներից գոյացած գումարը նվիրաբերում է Հայաստանին: «Այս անգամ որոշել ենք գումարը փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին: Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի և շատ կարևոր ենք համարում հոգևոր արժեքները, որոնք ոչ միայն պետք է զարգացնենք, այլև փոխանցենք հաջորդ սերունդներին»,- ասել է Աշոտ Գաբրիելյանը՝ հավելելով, որ երբ իր ընկերներից Ջորջ Դագլիյանը, ով ԱՄՆ-ում ղեկավարում է Commonwealth casualty company-ն իմացել է Հայաստան այցի մասին, խնդրել է իր անունից ևս գումար փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ուղիները:
Աննա Հակոբյանի գրասենյակ