Վահան Հարությունյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Տեր-Սահակյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա պահանջը մեկն է՝ հանդիպում ԱՆ նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
Դատապարտյալի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց՝ վաղը հարազատներով, հայրիկի ընկերներով ՀՀ կառավարության շենքի մոտ ժամը 12-ին բողոքի ցույց են անելու, ի պաշտպանություն հոր իրավունքների: