Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ը պարզաբանում է, թե ինչու են քաղաքացիները թունավորվել հավի շաուրմա ուտելուց հետո

Հունվար 17,2019 17:45

Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում: Քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո:

Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ կորտ»-ում առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Պարզվել է նաև, որ աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ:

«ԱԳԱ Ֆուդ Կորտ» հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031