Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Մարուքյան, էս ի՞նչ եք ասում, հլը մի հատ նայեք ում եք դուք մեղադրում» Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ «փոխված» Մարուքյանին

Հունվար 17,2019 17:42

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ասաց, որ երկրում այնպիսի իրավիճակ է, որ բոլորն, այդ թվում ինքը, ուրախ են, որ հեղափոխություն է եղել, բայց կան մարդու իրավունքների խախտումներ, որոնց մասին խոսողներ չկան:

Մարուքյանի ելույթին արտահերթ ելույթով արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասաց. «Պարոն Մարուքյանը նախորդ ԱԺ-ի պարոն Մարուքյանից մի քիչ տարբերվում է, ես այնտեղ էլ եմ իր հետ աշխատել: Պարոն Մարուքյան, ի՞նչ է կատարվում, այսինքն, ինչ-որ խնդիր կա, իշխանությունը դրանով չի՞ զբաղվում, մարդու իրավունքներից եք խոսում: Հլը մի հատ նայեք ում եք դուք մեղադրում մարդու իրավունքների հետ կապված, այսինքն, Նարինե Թուխիկյանն է, որը մարդու իրավունքների հետ կապ չունի, Հակոբ Սիմիդյանն է, որը այդ պատճառով չի տուժել: Կամ խոսքի ազատությունից եք խոսում, Սիսակ Գաբրիելյան ունենք, Թագուհի Թովմասյան ունենք, կարելի է ասել, մեր իշխանությունը մեծ մասամբ նույնիսկ լրագրողներից է կազմված, դուք ում եկել եք ի՞նչ եք ասում, մի հատ բացատրեք: Խոսում եք, ուզում եմ հասկանամ՝ կոնկրետ ի՞նչ եք ասում, կոնկրետ ի՞նչը նկատի ունեք:

Ասում եք՝ ֆեյսբուքյան վիրավորանքներ, այստեղ նստած ո՞ւմ չեն վիրավորում ֆեյսբուքում, կա՞ն մարդիկ, ում հետ կապված հա՛մ լավը չեն ասում, համ վատը: Ես ապշած եմ, ես էլ ապշած եմ, որ դուք ազատական լինելով հանդերձ՝ հող եք նախապատրաստում, բաներ եք ասում, որ մենք պետք է գրաքննություն սահմանե՞նք, հա՞, չի՛ կարող նման բան լինել, որ ՀՀ-ում գրաքննություն լինի:

Հանձնաժողովի մասին եք խոսում, ասում եք՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը տալիս եք ընդդիմությանը, ասում եք՝ մեր գլխից վազն եկեք, ինչ ուզում են, թող անեն: Նախորդ իշխանությունը այդ հանձնաժողովը չէր ստեղծում, մենք ստեղծել ենք միասնական, տրամադրել ենք ընդդիմությանը, հիմա էլ ասում եք՝ չէ, մենք սենց չենք ուզում ընե՞նց եք ուզում: Էդ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ  պրոբլեմ կա մարդու իրավունքների հետ կապված:

Թքելուց, ցցին հասցնելուց եք խոսում, ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով դրան արձագանք է եղել, էդ մասը չե՞ք նկատել, թե՞ նկատել եք, ուղղակի հարմար չէր հա՞ դրա մասին խոսել, որ ելույթը ազդեցի՞կ լինի: Մենք խոսում ենք, հիմա էլ եմ ասում՝ վերջ տվեք մարդկանց վիրավորելուն, ամեն չսիրած քաղաքական գործչից սկսած:

Չգիտե՞նք ով է միլիոնավոր դոլարներ ծախսում այն երկրում, որտեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիր կա ու կայքեր գնում, հազարներով ֆեյքեր բացում, որ տպավորություն ստեղծի այսօրվա իշխանության հետ կապված: Փառք Աստծո, ՀՀ քաղաքացիների գիտակցությունն այսօր այնքան բարձր է, չի լինում էլ խաբել: Դա է խնդիրը որոշ մարդկանց համար, որ ներվայնանում են, այդքան փող են ծախսում, չեն կարողանում խաբել մարդկանց»:

Ինչ վերաբերում է գաղտնալսմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարո՛ն Մարուքյան, մենք իրար հետ, երբ ՀՀԿ կարկառուն դեմքերը հանձնաժողով էին ստեղծում, մենք էինք դրա դեմ պայքարում՝ ես ու դուք, ճի՞շտ է: Ի՞նչ փաստարկներ էինք բերում այդ հանձնաժողովը չստեղծելու հետ կապված՝ 3-4 փաստարկ էինք բերում՝ քննություն է գնում, ԱԺ-ն ցրվում է, հիմա դրա ժամանակը չի, չի ստացվելու, դուք էիք դրա դեմ պայքարում, ի՞նչ փոխվեց նախորդ գումարման ԱԺ-ից հիմա: Ոչ մի բան էլ չի փոխվել»:

Մարուքյանը քաղաքացիներին հորդորել էր, որ եթե խնդիրներ կունենան, դիմեն ԼՀԿ, Ալեն Սիմոնյանին սա հիշեցրել էր Արմեն Աշոտյանի խոսքերը, որ եթե իշխանությունների կողմից կխախտվեն իրենց իրավունքները, դիմեն անձամբ իրեն. «Մի՛ մտահոգվեք, պարոն Մարուքյան, դրա կարիքը չկա: Միգուցե հիմա ուզում եք ինչ-որ բան ի ցույց դնել, բայց այս փուլում դրա կարիքը հաստատ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031